211652_close_icon
views-count3046 դիտում article-date 18:03 25-07-2015

Սկանդալ Իտալիայում. Պոմպեյը փակվել է զբոսաշրջիկների համար

Իտալիայում մեծ սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ երեկ հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողացել մուտք գործել հին հռոմեական Պոմպեյ քաղաք, գրում է Russia today-ը: Քաղաքի փակվելու պատճառը եղել է արհմիությունների որոշումը գագաթաժողովը անցկացնել այնտեղ, և 2000 զբոսաշրջիկները շուրջ երկու ժամ արևի տակ սպասել են, որ զբոսավայրը բացվի: Իտալիայի մշակույթի և տուրիզմի նախարար Դարիո Ֆրանչեսկինին ասել է, որ կատարվածը մեծ վնաս է, որը կարող է վտանգել հնագիտական կենտրոնի իմիջը բարձրացնելուն ուղղված ջանքերը: «Ես անասելիորեն կատաղել էի, երբ տեսա՝ ինչ է կատարվում Պոմպեյում», -ասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր