211652_close_icon
views-count1779 դիտում article-date 18:54 27-07-2015

17-ամյա պատանին երազում է քայլել. նրան վիրահատություն է անհրաժեշտ. տեսանյութ

Հովիկ Յուրիկի Բաղդասարյանը ծնվել է 1998թ. Երևանում, ապրում է մայրիկի հետ: 2011թ. Արաբկիր ԲԿ-ի օրթոպեդիայի կլինիկայում երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված, սպաստիկ քվադրիպլեգիայով, ծնկան հոդերի ծալիչ կոնտրակտուրա: 08.11.11թ. Հայաստանում կատարվել է վիրահատություն, հետո երեխան վիրահատվել է ՌԴ Տուլա քաղաքում, որից հետո նրա վիճակը բավականին փոխվել է, սկսել է ինքնուրույն քայլել, նույնիսկ բակում խաղալ հասակակիցների հետ: Վիճակն ավելի կարգավորվելու համար հերթական վիրահատությունը կատարում են Հայաստանում և տղան վիրահատությունից հետո ավելի լավ քայլելու փոխարեն գամվում է անվասայլակին: Հիմա նրանց հնարավորություն է ընձեռնվել կրկին կատարել վիրահատություն Տուլա քաղաքում, սակայն հնարավորություն չունենալու պատճառով չեն կարողանում այն իրականացնել: Վիրահատության արդյունքում Հովիկը կրկին կարող է քայլել և դրա համար նրանց անհրաժեշտ է ընդամենը 2000 դոլար, որի հայթայթման համար Հովիկի ծնողները դիմում են բարի մարդկանց աջակցությանը: Գոհար Գրիգորյանի հեռախոսահամարն է՝ +[b]37455 711 285[/b]: Հովիկի մայրիկի՝ Գոհար Գրիգորյանի անունով «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում բացվել են հաշվեհամարներ՝ ՀՀ դրամ 220491635847000, ՌԴ ռուբլի՝ 220491630046958, ԱՄՆ դոլար՝ 220491631051001, Եվրո՝ 220491630368002; SWIFT CODE:22:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր