211652_close_icon
views-count6971 դիտում article-date 23:33 27-07-2015

Քնից արթնացնելու համար 19-ամյա զինծառայող Հայկը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել պետին եւ ծեծվել նրան կողմից

19-ամյա Հայկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ N զորամասի ժամկետային զինծառայող, համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված «Քոթոթ» կոչվող մարտական հենակետում, ժամը 06:45-ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` դիտորդի պարտականությունները ստանձնելու համար քնից արթնացնելու համար սեռական բնույքի հայհոյանքներ է տվել նույն հենակետում որպես ավագ նշանակված, իր նկատմամբ պետ հանդիսացող պայմանագրային զինծառայող Գրիգոր Աղաքարյանի հասցեին` անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով։ Իսկ 31-ամյա Գրիգոր Աղաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նույն զորամասի պայմանագրային զինծառայող, համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված «Քոթոթ» կոչվող մարտական հենակետում, ժամը 06:45-ի սահմաններում գետնատնակում իր հասցեին տրված սեռական բնույթի հայհոյանք տալու կապակցությամբ ծեծի է ենթարկել նույն մարտական հենակետում որպես դիտորդ նշանակված, իր ենթակա, պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Հայկ Ղազարյանին. ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին։ Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր