211652_close_icon
views-count12758 դիտում article-date 17:00 16-09-2015

Լաուրան սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Արաբկիրի վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետին

Լաուրա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արաբկիր վարչական շրջանի ադմինիստրատիվ շենքում ընդգծելով սեփական անձի առավելությունն ու գերակայությունը՝ աղմկել է, սեռական բնույթի հայհոյանքներ տվել Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Վարդգես Մարտիրոսյանի հասցեին, թքել է վերջինիս դեմքին, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հրահրել քաշքշուկ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկա աշխատակիցների և քաղաքացիների նկատմամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր