Քանյո Ուեսթը Քեյթլին Ջեներին գովել է սեռը փոխելու համար. տեսանյութ
Ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանի ամուսինը հանրահայտ ռեփ երգիչ Քանյո Ուեսթը «Ես Քեյթն եմ» ռեալիթի-շոուի ժամանակ գովել է Քեյթլին Ջեներին՝ սեռը փոխելու համարձակության համար:
«Կարծում եմ, որ դա ամենահզոր փորձություններից մեկն է, որը կարող է մարդ ապրել: Անհնար է պատկերացնել ավելի մեծ ընդվզում: Քո աղջիկը սուպերմոդել է, դու՝ հռչակավոր դեմք: Եվ դու ասում ես. բոլորդ գնացեք գրողի ծոցը, ես՝ դա ես եմ», ասել է Ուեսթը:
Ջեները (թեթևատլետ, Օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Բրյուս Ջեները, Քիմ Քարդաշյանի նախկին խորթ հայրը) այժմ դառնալու է «Քարդաշյան ընտանիքը» հեռուստաշոուի գլխավոր հերոսը:
Սեռը փոխելուց հետո Քեյթլին Ջեները իրեն նոր տեսքով ցուցադրեց Vanity Fair ամսագրի շապիկին: