Քանյո Վեսթը ջնջել է Ինստագրամի և Թվիթերի իր էջերը
Հանրահայտ ամերիկացի ռեփեր Քանյո Վեսթը բոլոր սոցիալական ցանցերում իր էջերը անսպասելի կերպով ջնջել է: Երաժշտի հաշիվները հոկտեմբերի 6-ին անհետացել են Ինստագրամից և Թվիթերից:
Ռեփերի երկրպագուների կարծիքով, նման քայլը դարձել է նոր ալբոմի թողարկման նախապատրաստական փուլի մի մասը: Մոտ ժամանակներս Քանյե Վեսթը մեկնելու է Աֆրիկա՝ նոր երգերի և տեսահոլովակների ձայնագրության համար:
Սակայն ինտերնետի շատ օգտատերեր կարծում են, որ Վեսթը այդպես է վարվել իր հասցեին սկսված խիստ քննադատության պատճառով:
Առաջին սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ երգիչը առաջարկեց ԱՄՆ-ի Սահմանադրությունից հանել 13-րդ փոփոխությունը, որն արգելում էր ստրկությունը: