1088 դիտում
13:21 28-07-2015
Մարզաառողջարանային ճամբարներ է մեկնել երեխաների 3-րդ հերթափոխը
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ հարյուրավոր երեխաներ հունիսի 19-ից իրենց ամառային հանգիստն են անցկացրել մարզաառողջարանային ճամբարներում: Հուլիսի 27-ին վարչական շենքերի հարակից տարածքից 20 օր տևողությամբ երրորդ հերթափոխով ճամբարներ են մեկնել 425 երեխաներ:
Ճամբարականներին ավանդույթի համաձայն ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Նույն ավտոբուսներով Երևան են վերադարձել երկրորդ հերթափոխով հուլիսի 8-27-ը հանգստացած երեխաները: Հանրագումարում երեք հերթափոխով ճամբարներում հանգստացած երեխաների թիվը կհասնի 1175-ի: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումն ապահովվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
15:43 08-07-2015
Մարզաառողջարանային ճամբարներ է մեկնել երեխաների 2-րդ հերթափոխը
1494 դիտում
21:14 06-08-2014
Երևանաբնակ 425 երեխաներ հուլիսի 28-ին մեկնել են մարզաառողջարանային Ճամբարներ
1159 դիտում
15:08 19-06-2015
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շուրջ 425 երեխա մեկնել է մարզաառողջարանային ճամբարներ
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1927 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է