211652_close_icon
views-count1735 դիտում article-date 12:52 28-07-2015

Մինչ օրս քանի՞ նաիրիտցի է վճարվել եւ ինչո՞ւ են հավաքվել ԱԺ-ի դիմաց

«Նաիրիտի» հնարավոր վերագործարկման մասին այսօր ԱԺ-ում հատուկ լսումներ էր նախատեսված: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այդ առթիվ նաիրիտցիները հավաքվել էին ԱԺ-ի դիմաց եւ մտահոգություն էին հայտնում, որ պատգամավորների մեծամասնությունը արձակուրդում է եւ որ այդ ամենը ձեւական բնույթ է կրում։ Խնդիրն այն է, որ լսումներին մասնակցող պատգամավորները շատ քիչ են, քանի որ ներկա պահին հիմնականում արտերկրում են գտնվում: Միաժամանակ նշեցին, որ աշխատավարձներն էլ դանդաղ են մարում: Մինչև հիմա մոտ 400 աշխատակից է վճարվել։ Նրանք նշում էին, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները մինչեւ խնդիրը ամբողջական լուծում ստանա։ Իսկ ԱԺ լսումներն էլ սկսվելուց քիչ անց ընդատվեցին, ինչից հետո ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գնացին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակ:

Նմանատիպ նյութեր