3070 դիտում
17:28 07-11-2018
Արցախի ՄԻՊ միջամտությամբ վճարվել է մինչ 2 տարեկան երեխայի խնամքի համար հասանելիք պետական նպաստը
Քաղաքացին խնդրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր երեխայի խնամքի համար հասանելիք մեկ տարվա չվճարված նպաստի վճարման հարցում:
Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ բարձրացված հարցի առնչությամբ, որի արդյունքում հաստատվել է, որ քաղաքացուն պետք է վճարվի 2017թ. փետրվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար հասանելիք նպաստը, որը չի տրվել իրավակիրառական պրակտիկայում առկա բացի պատճառով:
Պաշտպանի՝ հոկտեմբերի 2-ին կայացրած որոշման հիման վրա և միջամտության արդյունքում նոյեմբերի սկզբին քաղաքացուն վճարվել է 11 ամսվա չվճարված նպաստը, որը կազմել է 165,000 ՀՀ դրամ, իսկ պետական լիազոր մարմնին առաջարկվել է բարելավել խնդրին վերաբերող իրավակարգավորումն ու իրավակիրառական պրակտիկան:
Նմանատիպ նյութեր
835 դիտում
17:33 25-11-2022
ՄԻՊ-ի միջամտությամբ անձին վճարվել է չվճարված աշխատավարձը
2800 դիտում
13:40 25-07-2014
Նախկին գերի 23-ամյա Արսեն Խոջոյանի ընտանիքին հասանելիք նպաստը վերականգնել են
Այս բաժնից
1531 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա