2627 դիտում
21:09 28-07-2015
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի խորհրդի հերթական նիստը
Հուլիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ Գործակալություն) խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Գործակալության 2015թ.-ի 2-րդ եռամսյակի գործունեության արդյունքները, ընթացիկ գործունեության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշվել են առաջիկա ամսիների ընթացքում Գործակալության աշխատանքների հիմնական ուղղությունները։
Հաշվետու ժամանակաշրջանում Գործակալությունը շարունակել է աշխատանքներ իրականացնել Գործակալության ծառայությունների վերաբերյալ գործարարների իրազեկվածության և ապահովագրության պայմանագրերի կնքման ուղղությամբ։
Մասնավորապես`
♦ գործակալությունը սկսել է հեռուստագովազդի պարտաստման, հեռուստաեթերով և էլեկտրոնային մամուլով հանրային իրազեկման աշխատանքները,
♦ շարունակվել են «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի, մարզային այցելությունների և անհատական աշխատանքի ընթացքում գործարարների հետ արտահանման ապահովագրության ծառայությունների քննարկման և համագործակցության խորացման, առևտրային բանկերի և արտահանողների շահերը ներկայացնող միությունների հետ աշխատանքները։
Միաժամանակ, խորհրդի նիստի ժամանակ նշվել է, որ 2015թ.-ի 2-րդ եռամսյակի արդյունքներով Գործակալության կողմից կնքվել է 14 արտահանման ապահովագրության պայմանագիր:
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
20:44 14-04-2023
Moody's գործակալությունը վերահաստատել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ի վարկանիշը
979 դիտում
18:10 18-09-2024
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված