211652_close_icon
views-count982 դիտում article-date 18:10 18-09-2024

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սեպտեմբերի 18-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են իրավական ակտերի նախագծերի е-draft հարթակում տեղադրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը վերաբերում է ՓՄՁ սուբյեկտների մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն։

Անդրադարձ է կատարվել ենթախորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի։ Նիստի արդյունքներով Սևակ Միքայելյանի առաջարկությամբ որոշվել է հարցին անդրադառնալ բիզնեսի վրա նախագծի ազդեցության գնահատման և համապատասխան վերլուծության ներկայացումից հետո։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր