18921 դիտում
15:16 28-07-2015
Արդյո՞ք կհայտնաբերվեն Արագածոտնի մարզում մոտ 400 պտղատու ծառերի սպանդի հեղինակը կամ հեղինակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնում հետաքննություն է սկսվել հուլիսի 21-ին Արագածոտնի մարզում անհայտ անձի կամ անձանց կողմից մոտ 400 ծառ վառելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Արագածոտնի մարզի Օշական գյուղի վարչական տարածքում գտնվող «Եղվարդ արտադրական բազա» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից ստեղծված 14 հեկտար պտղատու ծառերը ինչ-որ մարդիկ կամ միտումնավոր կամ անփութության հետևանքով կրակի են մատնել, ինչի արդյունքում մոտ 400 ծառ, որոնց մեջ եղել են ընկուզենիներ, ծիրանենիներ, դեղձենիներ, սալորենիներ, որոնք տնկված են եղել 5-6 տարի առաջ, իսկ անցյալ տարի որոշ ծառեր էլ բերք են տվել, այրվել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Եղվարդ արտադրական բազա» ՍՊԸ-ի 5-6 հողատերեր, միավորվելով, իրենց ուժերով անց էին կացրել 55 կմ ոռոգման ջրագծեր, իրենց ուժերով կատարել մելորացման աշխատանքներ և 50 հեկտար տարածության վրա տնկել էին 15 հազար պտղատու ծառեր:
Մինչ այդ այդ տարածքը եղել է ամայի, քարքարոտ և ավելի շատ այնտեղ կհանդիպեիր օձերի ու կարիճների, և այդ մարդկանց շնորհիվ ամայի տարածքը վերածվում էր մի փոքրիկ կանաչապատ դրախտի:
Թե ով և ովքեր են եղել այդ կանաչ տարածքը կրակի մատնողները, պետք է պարզի ոստիկանությունը, սակայն կան նաև տեղեկություններ, որ մեղավորը տեղի «Ճանշին»-ի աշխատակիցներն են, ովքեր ճանապարհներին կուտակված աղբը ավտոմեքենայով հեռացնելու փոխարեն այրում են և հերթական անգամ աղբը վառելու հետևանքով կրակը տարածվել է:
Հայտնենք, որ սա վարկած է, որի համար գյուղացիները խնդրում են, որպեսզի Աշտարակի ոստիկաններն ուսումնասիրեն այն:
Ի դեպ, նույն վիճակն է տիրում նաև Արմավիրի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի արտերում, որի մի հատված նույնպես կրակի է մատնվել:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին նաև, որ գոնե այդ աղետից հետո պատկան մարմինները հետևություն անեն, որպեսզի մնացած կանաչ պտղատու այգիները չվնասվեն հերթական «օյինբազի» կողմից կրակի օջախ ստեղծելու համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4465 դիտում
17:12 31-07-2020
Երևանի ավագանու անդամը բարձրաձայնում է. ո՞վ է Մաշտոցի պուրակում ծառերի սպանդի հեղինակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ