1868 դիտում
15:26 28-07-2015
Ինչքան՞ է կազմում «Նաիրիտ»-ի պարտքը եւ այն կվերագործարկվի՞, թե՞ ոչ
«Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է 126 մլրդ դրամ, որից Միջպետական բանկի առջեւ ունեցած պարտքը կազմում է 79 մլրդ դրամ, «Երեւան ՋԷԿ»-ին ունեցած պարտքը՝ 23 մլրդ դրամ, ՀԷՑ-ինը՝ 1.2 մլրդ, «Գազպրոմ Արմենիա»-ինը՝ 162 մլրդ դրամ, պետբյուջեինը՝ 10 մլրդ դրամ։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ բոլոր պարտքերը սառեցված են, բացի աշխատավարձերի պարտքից, որը կազմում է 5.4 մլրդ դրամ։
Նա նաեւ ասաց, որ կառավարությունն ամեն ինչ արել եւ անում է, որպեզի գործարանը վերագործարկվի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտի» հնարավոր վերագործարկման մասին այսօր ԱԺ-ում հատուկ լսումներ էր նախատեսված: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այդ առթիվ նաիրիտցիները հավաքվել էին ԱԺ-ի դիմաց եւ մտահոգություն էին հայտնել, որ պատգամավորների մեծամասնությունը արձակուրդում է եւ որ այդ ամենը ձեւական բնույթ է կրում։ Խնդիրն այն է, որ լսումներին մասնակցող պատգամավորները շատ քիչ են, քանի որ ներկա պահին հիմնականում արտերկրում են գտնվում:
Միաժամանակ նշել էին, որ աշխատավարձներն էլ դանդաղ են մարում: Մինչև հիմա մոտ 400 աշխատակից է վճարվել։ Նրանք նշում էին, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները մինչեւ խնդիրը ամբողջական լուծում ստանա։
Նմանատիպ նյութեր
2065 դիտում
10:25 25-09-2014
Երվանդ Զախարյանը«Նաիրիտ»-ի աշխատակիցներին խոստացել է վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը. 168 ժամ
3899 դիտում
09:35 06-03-2015
«Նաիրիտ»-ի աշխատավարձի պարտքը մարելու համար նախկին նախարար Արմեն Մովսիսյանը իր գույքը գրավադրել է. ՉԻ
1633 դիտում
16:57 24-07-2015
Իրանը հուսով է, որ 3 ամսից երկրում կվերագործարկվի Swift վճարային համակարգը
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված