211652_close_icon
views-count4832 դիտում article-date 12:29 29-07-2015

Սյունիքի մարզպետի որդուն կալանքի տակ պահելու համար դատարանի նախագահին չեն զանգահարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժողովուրդ

Ներկայացնում ենք հատված Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանի հարցազրույցից: [b]– Ձեր այս որոշումը միգուցե նորանշանակ դատավորի համար ճակատագրական լինի, ի վերջո, նա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն է կալանքի տակ պահել, գիտե՞ք՝ Սյունիքում ինչեր են պատմում մարզպետի մասին։ [/b] – Չեմ հասկանում Ձեր հարցը, ինչով կարող էր դատավորի համար մինչդատավարական վարույթի միջնորդության հարցը ճակատագրական լինել։ [b]– Սուրիկ Խաչատրյանը իշխանությունների, Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող մարզպետ է, սա բավական չէ՞։ [/b] – Ինձ կներեք, որպես դատավոր չեմ հասկանում Ձեր հարցերի իմաստը։ Հիմա ես ե՛ւ դատավոր եմ, ե՛ւ դատարանի նախագահ, ուստի նույն միջնորդությունը կարող էի ես քննարկել, եթե իմ օրը լիներ։ Չեմ հասկանում Ձեր հարցը։ [b]– Հասկանալու բարդություն թերեւս չկա. ընդամենը փորձում ենք պարզել՝ դատարանին հեռախոսազանգ, միջնորդություն եղե՞լ է Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու հարցով։ [/b] – Կոնկրետ ինձ որեւէ զանգ չի եղել։ [b]– Իսկ եթե լիներ զանգ՝ չկալանավորելու մասին, նույն համարձակությամբ որոշում կկայացնեի՞ք։ [/b] – Չէր կարող լինել, քանի որ մեզ զանգեր չեն լինում միջդատական վարույթում կամ, առհասարակ, քրեական, քաղաքացիական գործ քննելուց։ Ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր