8412 դիտում
21:07 30-07-2015
Ինչ պատժի արժանացավ սկեսուրին ծեծած եւ դանակով վիզը կտրելու սպառնալիք հնչեցրած Լալան եւ ինչու էր բարկացած սկեսուրի վրա
Ինչպես նշել էինք, Լալա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գավառ քաղաքի Միքայելյան փողոցում իր երեխայի տեսակցությունը արգելելու պատճառով վիճաբանության մեջ է մտել իր նախկին ամուսնու մայր Կարինե Պետոյանի հետ, որի ընթացքում ձեռքով երկու անգամ հարվածել վերջինիս դեմքին, ճանկռել ձեռքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Օրեր անց էլ շուրջ 13 սմ երկարությամբ դանակով սպառնացել է, որ Կարինե Պետոյանին կսպանի՝ վիզը կկտրի:
Դատարանը, քննելով գործը, պարզել է, որ Լալա Հովսեփյանի ամուսինը՝ Արտեմ Ղազանչյանը, 2012 թվականից գտնվել է ՌԴ-ում, իսկ Լալա Հովսեփյանը բնակվել է ամուսնու ծնողների հետ: Այդ ընթացքում վիճաբանություն է առաջացել վերջինիս և Արտեմ Ղազանչյանի ծնողներ Խաչատուր Ղազանչյանի և Կարինե Պետոյանի միջև:
Լալա Հովսեփյանը 9-ամյա դստեր՝ Կարինա Ղազանչյանի հետ հեռացել է հայրական տուն: Ամուսնու ծնողները ցանկացել են տեսակցել իրենց թոռնուհուն, սակայն Լալա Հովսեփյանը թույլ չի տվել, և Խաչատուր Ղազանչյանը դիմել է Գավառի քաղաքապետարանի հոգաբարձուների խորհրդին:
Խորհուրդը թույլատրել է շաբաթը մեկ անգամ տեսակցել թոռնուհուն: Լալա Հովսեփյանը 2014 թվականի հունվար ամսին դստերը թողել է ամուսնու ծնողների մոտ և գնացել Երևան՝ քաղաք աշխատանք գտնելու և նույն թվականի դեկտեմբեր ամսին վերադառնալով՝ դստերը տարել է իր մոտ և թույլ չի տվել շփվել ամուսնու ծնողների հետ:
2015 թվականի փետրվարի 17-ին Կարինե Պետոյանը գնացել է դպրոց, որպեսզի տեսնի թոռնուհուն, ինչի մասին տեղեկացել է Լալա Հովսեփյանը և նույն օրը զանգահարել է Կարինե Պետոյանի բջջային հեռախոսահամարին և անպատիվ խոսքեր ասել, թե ինչի համար է գնացել և տեսակցել իր դստերը և հայտնել, որ երեկոյան կգա և կտեսնի իրեն:
Նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, Լալա Հովսեփյանը Գավառ քաղաքի բնակիչ Դավիթ Հակոբյանի տաքսի ավտոմեքենայով գնացել է նույն քաղաքի Միքայելյան փողոց՝ Կարինե Պետոյանի աշխատավայր: Հասնելով նշված տարածք՝ Լալա Հովսեփյանը կանգնեցրել է տաքսի ավտոմեքենան ու սպասել Կարինե Պետոյանին: Երբ նկատել է, որ Կարինե Պետոյանը ճանապարհի հակառակ կողմով գնում է, տաքսի ավտոմեքենայի վարորդին առաջարկել է շրջվել նրա կողմը և ավտոմեքենան շրջվելով ճանապարհի հակառակ կողմը՝ կանգնել է Կարինե Պետոյանի կողքին:
Լալա Հովսեփյանը բացելով դուռը՝ ասել է. «Էսօր էլ բախտդ բերեց» և դուրս գալով ավտոմեքենայից՝ աջ ձեռքով երկու անգամ հարվածել է Կարինե Պետոյանի դեմքին, ճանկռել ձեռքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո Կարինե Պետոյանը փորձելով պաշտպանվել, Լալա Հովսեփյանին հետ է հրել դեպի ավտոմեքենան:
Վերջինիս հետ նստելով ավտոմեքենան, գոտկատեղից հանել է դանակը և պահելով ձախ ձեռքում՝ Կարինե Պետոյանին սպառնացել է՝ ասելով, որ կսպանի, վիզը կկտրի: Կարինե Պետոյանը, տեսնելով դանակը, վախեցել է՝ մտածելով, որ Լալա Հովսեփյանը կիրագործի իր մտադրությունը, ավտոմեքենայի հետևի աջ դուռը փորձել է փակել, սակայն Լալա Հովսեփյանի ոտքը մնալով դռան տակ՝ վնասվել է: Այդ ընթացքում իրենց է մոտեցել Կարինե Պետոյանի ամուսինը՝ Խաչատուր Ղազանչյանը և տաքսի ավտոմեքենայի վարորդ Դավիթ Հակոբյանը: Վերջիններս բաժանելով, դադարեցրել են վիճաբանությունը, Լալա Հովսեփյանը հեռացել է վիճաբանության վայրից, իսկ Կարինե Պետոյանը դիմել է ոստիկանություն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Լալա Հովսեփյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել:
Նմանատիպ նյութեր
2615 դիտում
18:57 11-06-2015
Մարտունիում հարսը ծեծել է նախկին սկեսուրին եւ ձեռքի դանակով սպառնացել է, որ կսպանի եւ վիզը կկտրի
4151 դիտում
17:48 25-09-2015
Ի՞նչ պատժի արժանացավ ոստիկանների հասցեին հայհոյանքներ հնչեցրած եւ նրանց աշխատանքը խաթարած Լիանան
3710 դիտում
16:58 05-12-2015
Ի՞նչ պատժի արժանացավ ննջարանում մորը ծեծած եւ նախկին կնոջ սիրեկանին դանակահարած Սամվելը
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան