Թուրքիայում անհայտ ձկնատեսակը լուրջ վնասվածքներ է հասցրել Անաստասիա Վոլոչկովային. լուսանկարներ
Թուրքիայում իր հանգիստն անցկացնող հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովային անախորժություն է պատահել:
Ծովում լողալիս Վոլոչկովային փոքր շնաձուկ հիշեցնող ծովային կենդանի է կծել:
Պարուհուն անմիջապես տեղափոխել են Անթալիայի Mardan Palace հյուրանոց, որտեղ նա հանգրվանել է դստեր հետ: Բժիշկները մշակել են վերքերը, բուժումներ նշանակել՝ հնարավոր վարակը կանխելու համար, սակայն երեկոյան Անաստասիայի ինքնազգացողությունը վատացել է եւ քայլելը ցավ է առաջացրել:
Բժիշկներն ասել են, որ վերքերի ապաքինման համար որոշ ժամանակ է անհրաժեշտ եւ նրան անկողնային հանգիստ նշանակել:
Այժմ Վոլոչկովան հույս ունի մեկ շաբաթից ոտքի կանգնել՝ Ղրիմում նախատեսված համերգային ծրագրին մասնակցելու համար: