17346 դիտում
10:58 31-07-2015
Նոր մանրամասներ Ծովինար գյուղում գործող ճամբարից թունավորման ախտանիշով Մարտունու հիվանդանոց տեղափոխված երեխաների մասին
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում գործող ամառային ճամբարից թունավորման ախտանիշով Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված երեխաներից ընդամենը մեկն է մնացել հիվանդանոցում եւ ժամեր անց նա էլ դուրս կգրվի։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովվածության վարչության բաժնի պետ Անուշ Պողոսյանը։
Նա նշեց, որ թունավորման պատճառների մասին չի կարող նշել, որովհետեւ դրանով զբաղվում են համապատասխան մարմինները։ «Չի բացառվում, որ արեւային ռեակցիա լինի»,- ասաց Ա. Պողոսյանը։
Մինչեւ այդ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/30/60753/]տեղեկացրել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, կեսօրին, Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները հիվանդանոց էին տեղափոխվել թունավորման ախտանիշներով, որոնցից 10-ին ծնողներն արդեն տարել էին տուն, իսկ 12-ը այդ պահին գտնվում էին հիվանդանոցում, որոնցից 3-ը՝ 2 տղա, 1 աղջիկ, բժիշկների խիստ հսկողության տակ, քանի որ ջրազրկվել էին:
Ըստ տեղեկությունների՝ բոլոր երեխաների ծնողները «Երկրապահ Կամավորականների Միության» անդամներ են: Առողջապահության նախարարի կարգադրությամբ Մարտունու հիվանդանոց և նշված ճամբար էին մեկնել պատասխանատու մարմինների ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
850 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1084 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն