23889 դիտում
19:43 30-07-2015
Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. սուր թունավորում ախտանիշով 20-ից ավելի երեխաներ տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով այսօր կեսօրին Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները հիվանդանոց են տեղափոխվել թունավորման ախտանիշներով, որոնցից 10-ին ծնողներն արդեն տարել են տուն, իսկ 12-ը այս պահին գտնվում են Մարտունու հիվանդանոցում որից 3-ը՝ 2 տղա, 1 աղջիկ բժիշկների խիստ հսկողության տակ են քանի որ ջրազրկվել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում գործող ամառային ճամբարից:
Ըստ տեղեկությունների բոլոր երեխաների ծնողները «Երկրապահ Կամավորականների Միության» անդամներ են:
Այս պահին Առողջապահության նախարարի կարգադրությամբ Մարտունու հիվանդանոց և նշված ճամբար են մեկնում պատասխանատու մարմինների ներկայացուցիչներ: