211652_close_icon
views-count1771 դիտում article-date 08:00 01-08-2015

Ճամբարների կազմակերպման հարցերով ԱՆ-ն չի զբաղվում. ՀԺ

«Հայկական ժամանակը» տեղեկացնում է. «Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարում, որը կազմակերպել է Երկրապահ կամավորականների միությունը, աղիքային վարակներ են գրանցվել: Սա վերջին օրերի երկրորդ նման դեպքն է։ Մեր թղթակիցը փորձել է պարզել, թե սանիտարահիգիենիկ ինչ պայմանների համապատասխանելու պարագայում է կարելի ճամբարներ կազմակերպել և ով է տալիս այդ թույլտվությունը: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մինչև 2006 թվականը դա մտնում էր իրենց գործառույթների մեջ և առաջնորդվում էին ԽՍՀՄ տարիներին ընդունված նորմերով: Դրանից հետո թե նորմերն այլևս չեն գործում և թե՛ իրենք չունեն համապատասխան պարտավորություն: ԱՆ-ից ենթադրել են գուցե Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է զբաղվում խնդրով: Վերջինից, սակայն, նույնպես ասել են, որ ճամբարների կազմակերպմանն առնչվող հարցերը իրենց դաշտում չեն»։

Նմանատիպ նյութեր