211652_close_icon
views-count6079 դիտում article-date 08:45 01-08-2015

ՏՄՊՊՀ-ն զբաղվում է բանանի շուկայով, որտեղ մենաշնորհը ԴԱՀԿ պետի անվան հետ կապվող ընկերությանն է. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված՝ բանանի գների վերաբերյալ հոդվածի հետ կապված՝ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է որոշակի տեղեկատվության հավաքագրմամբ՝ պարզելու մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման հանգամանքը»: Երեկ այսպես արձագանքեց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեր հարցմանը, թե արդյոք ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրո՞ւմ է բանանի շուկան: Հիշեցնենք, մի քանի օր առաջ մենք հրապարակել էինք լուսանկարներ մոսկովյան եւ երեւանյան սուպերմարկետներից, որոնցից պարզ էր դառնում, որ Ռուսաստանում բանանը ավելի քան երկու անգամ էժան է, քան Հայաստանում: Կասկածից վեր է, որ սա այդ շուկայում արդեն տարիներ շարունակ հաստատված մոնոպոլիայի հետեւանքն է: Բանանի ներկրումը Հայաստանի իրականացվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող «Քեթրին» ընկերությունը»:

Նմանատիպ նյութեր