211652_close_icon
views-count35680 դիտում article-date 08:36 02-08-2015

Արտակարգ իրավիճակ Երևանում. «Հատիսի լանջին» ռեստորանից սուր թունավորում ախտանիշով 20-ից ավելի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց, մի մասի վիճակը ծանր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով երեկ 20-ից ավելի քաղաքացիներ հիվանդանոց են տեղափոխվել թունավորման ախտանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Ժամը 21:30-ի սահմաններում Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում, նրանց ինքնազգացողությունը վատացել է: Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ սննդային թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 25-ամյա Ելենա Կարապետյանը, 64-ամյա Սերիկ Բարսեղյանը, 12-ամյա Մերի Նալբանդյանը, 10-ամյա Մարինե Նալբանդյանը, 42-ամյա Արայիկ Խոջոյանը, 12-ամյա Ինեսա Ավագյանը, 7-ամյա Օլյա Մելնիկովան, 52-ամյա Ռուզան Գեղամյանը, 6-ամյա Մարիա Զեմսկովան, 30-ամյա Աննա Բուլղադարյանը, 59-ամյա Ամալիա Ադամյանը, 34-ամյա - Լիլիթ Գևորգյանը, 29-ամյա Ռուզաննա Ստեփանյանը, 42-ամյա Տիգրան Հովսեփյանը, 55-ամյա Սուրեն Եսայանը, 67-ամյա Արման Մարգարյանը, 30-ամյա Վարդիկ Գալստյանը: Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Նույն վայրից «Նորք» ինֆեկցիոն ԲԿ են տեղափոխվել 25-ամյա Տիգրան Կարապետյանը, 33-ամյա Գաբրիել Կարապետյանը, 13-ամյա Յուրա Սահրադյանը, 38-ամյա Վանիկ Նալբանդյանը. նրանց առողջական վիճակները բժիշկները գնահատել են ծանր, իսկ 5-ամյա Անդրեյ Մելնիկովի, 37-ամյա Լիլիանա Բադալյանի, 38-ամյա Ռոման Պավլովի,24-ամյա Սոնա Յոլյանի, 63-ամյա Հասմիկ Հարությունյանի, 40-ամյա Սուսաննա Ասլանյանի, 27-ամյա Գայանե Դաշչյանի առողջական վիճակները գնահատվել են միջին ծանրության: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր