211652_close_icon

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն և պարգևատրման արարողություն՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի առիթով. ֆոտոշարք

views-count2657 դիտում article-date 14:06 03-08-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմակերպիչներին, հովանավորներին և պատվավոր հյուրերին: Նախագահի նստավայրում ի պատիվ հյուրերի կայացած ընդունելությունից առաջ, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն. Համահայկական վեցերորդ խաղերի կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահի հրամանագրերով մի խումբ անձինք պարգևատրվել են Երախտագիտության մեդալով: Նախագահի կարգադրությամբ մի խումբ անձինք էլ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝ համահայկական վեցերորդ խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում ունեցած գործուն մասնակցության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր