211652_close_icon
views-count3179 դիտում article-date 15:12 03-08-2015

Ուշագրավ միջադեպ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում. տեսանյութ

Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում՝ «Շիրակի» և «Գանձասարի» միջև, ուշագրավ միջադեպ է գրանցվել: Հյուրերի խաղացող Տիգրան Բարսեղյանը՝ ազնիվ խաղի սկզբունքների համաձայն, գնդակը եզրից ստանալուց հետո այն վերադարձրել է շիրակցիներին: Սակայն նա գնդակին այնպես է հարվածել, որ «Շիրակի» դարպասապահի գլխավերևով հայտնվել է դարպասում: Գոլը վեճեր է առաջացրել, որը լուծվել է նույն ֆեյր-փլեյի շրջանակներում: «Գանձասարի» դարպասապահ Արսեն Պետրոսյանը անկյունայինի խաղարկումից հետո սեփական դարպասին գոլ է խփել: Իսկ հանդիպումն ավարտվել է «Շիրակի» հաղթանակով՝ 82-րդ րոպեին հարձակվող Բուգուհինի գոլի շնորհիվ` 2:1
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր