211652_close_icon
views-count3732 դիտում article-date 19:56 11-02-2022

Ուշագրավ միջադեպ «Սպարտակ» - «Փյունիկ» ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի «Սպարտակը» ընկերական հանդիպում է անկացնում Երևանի «Փյունիկի» հետ:
 
Խաղի 36-րդ րոպեին դաշտից հեռացվել է ռուսական թիմի հարձակվող Քունսի Պրոմեսը: Նիդերլանդցին գնդակի համար պայքարում ձեռքի շարժումով դիպել էր մրցակցին:
 
Երկրորդ խաղակեսում «Սպարտակը» «Փյունիկին» առաջարկել է խաղալ «11»-ը «11»-ի դիմաց:
 
«Չնայած նրան, որ Պրոմեսի կողմից արմունկի հարված չէր եղել և ընդմիջմանը դրվագի կրկնապատկերը մենք ցույց տվեցինք «Փյունիկի» մարզիչներին, հայկական կողմը հրաժարվեց խաղալ «11»-ը «11»-ի դիմաց ձևաչափով», նշել է «Սպարտակի» մամլո-ծառայության ղեկավար Դմիտրի Զելենովը:

Նշենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր