3265 դիտում
09:23 04-08-2015
Քննարկվել է բրուցելյոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքների ընթացքը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանին` Հայաստանում կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ արդյունավետ պայքարի և դրա կանխարգելման համատեղ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերի քննարկման նպատակով:
«ԱՄՆ գյուղդեպարտամենտը մշտապես աջակցում է Հայաստանի Հանրապետությանը կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի խնդրում, և կարծում եմ, որ համատեղ ուժերով և միասնական ջանքերով մենք կարող ենք այս հարցում ևս շոշափելի արդյունքներ գրանցել», – նշել է նախարար Կարապետյանը:
Այս ենթատեքստում զրուցակիցներն ընդգծել են երկրում գործող լաբորատորիաների` ժամանակակից սարքավորումներով վերազինման և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման կարևորությունը, ինչպես նաև ամերիկյան փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Իր հերթին Վալերի Ռագանը գոհունակությամբ նշել է, որ արդեն ավարտին են մոտենում կենդանիների բրուցելյոզ հիվանդության վերահսկման համալիր ծրագրի նախագծի մշակման աշխատանքները: Ծրագիրը միտված է նպաստել բրուցելյոզի վաղ ախտորոշման ու կանխարգելման աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը, որի շրջանակում պետք է իրականացվի նաև կենդանիների հաշվառում և համարակալում:
Այս կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ հատկապես կարևոր է այն թիրախային համայնքների ընտրությունը, որտեղ ծրագիրը առավել զգալի հաջողություններ կարող է ունենալ: Շեշտվել է ծրագրով իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ հայ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը, ինչը կնպաստի նրանց առավել ակտիվ ներգրավվածությանն ու մասնակցությանը բրուցելյոզի ախտորոշման և կանխարգելման շրջանակում իրականացվող միջոցառումներին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը ընդլայնել համատեղ գործողությունների շրջանակը կենդանիների բրուցելյոզի և այլ հիվանդությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1571 դիտում
21:26 18-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է բրուցելյոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքները
1077 դիտում
15:01 18-04-2014
Վարչապետի մոտ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1027 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր