211652_close_icon
views-count5602 դիտում article-date 13:15 04-08-2015

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի կալանավորված որդին տեղափոխվել է բուժմաս

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի որդին՝ Տիգրան խաչատրյանը տեղափոխվել է Նուբարաշեն քրեական կատարողական հիմնարկի բուժմաս։ Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ քրեակատարողական հիմնարկի լրատվական ծառայությունից։ Հարցին, թե` ինչ առողջական խնդիրներ ունի` չմանրամասնեցին։ Նշելով միայն, որ անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք առողջական գանգատների դեպքում իրավունք ունի բուժզննում անցնելու եւ համապատասխան բուժման ենթարկվելու։ Դեռեւս պարզ չի նաեւ` Տիգրան Խաչատրյանը դատապարտյալների հիվանդանոց կտեղափոխվի, թե ոչ։ Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով, հուլիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Տիգրան Խաչատրյանը: Վերջինս Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Տ. Խաչատրյանի փաստաբանը անգամ միջնորդել էր քննիչին, որպեսզի իր պաշտպանյալը խոշոր չափի գրավի դիմաց չձերբակալվի և քննիչի կայացրած նախորդ որոշումը, այն է՝ մարզպետի որդին ստորագրությամբ չբացակայի բնակավայրից, ուժի մեջ մնա, սակայն քննիչը մերժել էր: Ըստ ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ իր տեղեկություններով՝ «Լիսկայի» որդուն քննչական կոմիտեից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ տեղափոխել են Երևան քաղաքի ոստիկանության ձերբակալվածների պահման վայր (ԿՊԶ) և չէր բացառվում, որ քննիչը միջնորդությամբ դիմեր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր