6374 դիտում
11:59 06-08-2015
Սուրեն Խաչատրյանի` Լիցկայի կալանավորված որդին հոգեկան խնդիրնե՞ր ունի․ նա անգամ ծառայությունից է ազատվել
Եթե ինքը իրոք այդ ախտորոշումը ունի, ապա ռազմաբժշկական հանձնաժողովը ազատում է ծառայությունից երեք տարով։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` արձագանքելով այն լուրերին, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը «չափավոր արտահայտված նևրաստենիա» ախտորոշմամբ ազատվել է ծառայությունից։
Միաժամանակ նշեց, որ այդ դեպքում, երեք տարի անց նա նորից պետք է ստուգում անցնի, որից հետո կորոշվի` ենթակա է ծառայության, թե ոչ։
Սուրեն Խաչատրյանը արդեն երկար ժամանակ է, ինչ զանգերին չի պատասխանում, հետեւաբար, զրուցեցին նրա օգնական Զարզանդ Նիկողոսյանի հետ, ով նշեց, որ տեղեկություններ չունի այդ մասին, ինչպես նաեւ տեղյակ չէ` Տիգրան Խաչատրյանը ծառայել է, թե ոչ։
Մինչեւ այդ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի որդին՝ Տիգրան խաչատրյանը տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի բուժմաս։
Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին նաեւ քրեակատարողական հիմնարկի լրատվական ծառայությունից։ Հարցին, թե` ինչ առողջական խնդիրներ ունի` չէին մանրամասնել։ Նշելով միայն, որ անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք առողջական գանգատների դեպքում իրավունք ունի բուժզննում անցնելու եւ համապատասխան բուժման ենթարկվելու։
Դեռեւս պարզ չի նաեւ` Տիգրան Խաչատրյանը դատապարտյալների հիվանդանոց կտեղափոխվի, թե ոչ։
Ավելի վաղ էլ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով, հուլիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Տիգրան Խաչատրյանը: Վերջինս Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Տ. Խաչատրյանի փաստաբանը անգամ միջնորդել էր քննիչին, որպեսզի իր պաշտպանյալը խոշոր չափի գրավի դիմաց չձերբակալվի և քննիչի կայացրած նախորդ որոշումը, այն է՝ մարզպետի որդին ստորագրությամբ չբացակայի բնակավայրից, ուժի մեջ մնա, սակայն քննիչը մերժել էր:
ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ իր տեղեկություններով՝ «Լիսկայի» որդուն քննչական կոմիտեից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ տեղափոխել են Երևան քաղաքի ոստիկանության ձերբակալվածների պահման վայր (ԿՊԶ) և չէր բացառվում, որ քննիչը միջնորդությամբ դիմեր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
5599 դիտում
13:15 04-08-2015
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի կալանավորված որդին տեղափոխվել է բուժմաս
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)