4311 դիտում
21:00 05-08-2015
Սահմանային հսկողությունը անձնական օգտագործման մսեղիքի նկատմամբ խստացվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ 2015 թվականի օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 19-ը արգելվել Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցման կետերից անձնական օգտագործման համար խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքի ներմուծումը:
Որոշումը պայմանավորված է ներկրվող մսեղիքի նկատմամբ հսկողությունը խստացնելու և սիբիրախտ հիվանդության հնարավոր ներթափանցումը կանխելու հանքամանքով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծին օգոստոսի 4-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում քաղաքացու մոտ ախտորոշվել է սիբիրախտ: ՍԱՊԾ մասնագետները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վարակի աղբյուրը մեր հանրապետությունում չէ, և որ հիվանդության պատճառն անձնական օգտագործման նպատակով ներկրված մսեղիքն է: Ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում չեն գրանցվել կենդանիների սիբիրախտ հիվանդության դեպքեր:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին անգամ հորդորում է սպառողներին չգնել չստուգված և սառնարանային պայմաններում չպահվող մսեղիք:
Նմանատիպ նյութեր
1814 դիտում
19:20 05-09-2022
Հանրապետության ողջ տարածքում խստացվել է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
14520 դիտում
20:51 21-11-2016
Սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով խստացվել է հսկողությունը կրթամշակութային հաստատություններում
22490 դիտում
18:25 11-03-2022
Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման լինելու պահանջի կատարման նկատմամբ
Այս բաժնից
754 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին