2685 դիտում
00:21 06-08-2015
Հայաստան Մ-19 հավաքականը 0:3 հաշվից հետո խուսափել է պարտությունից
Թել Ավիվում՝ Իսրայելի ազգային մարզումային կենտրոնում, ավարտվեց Իսրայելի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ Իսրայելի հավաքականի: Երկրորդ խաղակեսում իսրայելցիները ևս 2 անգամ գրավեցին մեր հավաքականի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:0:
Այդուհանդերձ, մեր ֆուտբոլիստները դրանից հետո կարողացան դրսևորել կամային բարձր հատկանիշներ և փրկել հանդիպումը: Նախ Հակոբ Համբարձումյանը հաշիվը դարձրեց 3:1, ապա Հայկ Գալստյանը՝ 3:2, իսկ հանդիպման վերջակետը դրեց Վարդան Սաֆարյանը: Իսրայել Մ-19-Հայաստան Մ-19՝ 3:3:
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
20:57 08-03-2014
Մովսիսյանն ու Օզբիլիսը չօգնեցին «Սպարտակ»-ին խուսափել պարտությունից. տեսանյութ
2839 դիտում
12:17 09-08-2014
Ֆրանսիայի առաջնություն. Իբրահիմովիչի դուբլը օգնեց ՊՍԺ-ին խուսափել պարտությունից. տեսանյութ
Այս բաժնից
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1222 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1777 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում