1548 դիտում
11:00 07-08-2015
Կողոպուտ ուկրաինացի զբոսաշրջիկի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ առողջության համար ոչ վտնագավոր բռնություն գործադրելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
2015թ. օգոստոսի 4-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավատոճանապարհի 276-րդ կիլոմետրին հարակից աջակողմյան հողածածկ հատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձն իր վարած անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայից զբոսաշրջիկ, Ուկրաինայի քաղաքացի Յակիվ Ֆյոդորի Վոլկովին իջեցնելուց հետո, առողջության համար ոչ վտնագավոր բռնության գործադրմամբ կողոպտել է նրան։
Քննության նախնական տվյալներով՝ ձեռքով մեկ անգամ հարվածել է Վոլկովի կրծքավանդակին և վայր գցել, ապա գիշերելու համար նույն տեղանքում հարմարեցված վրանից վերցրել Յա.Վոլկովին պատկանող գոտեպայուսակը և հափշտակել դրանում առկա 20 ԱՄՆ դոլար անվանական արժեքով երկու թղթադրամ ու դիմել փախուստի։
Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 5-ին Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ։ Յա.Վոլկովը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ Տուժողի նկարագրությամբ կազմվել է ֆոտոռոբոտ։
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու, և միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:
Նմանատիպ նյութեր
3323 դիտում
09:40 25-03-2016
Երևանցին անհյուրընկալ է տրամադրված իրանցի զբոսաշրջիկի նկատմամբ. «Ժողովուրդ»
15067 դիտում
17:33 28-08-2016
Աֆրիկայում հսկա պիթոնը զբոսաշրջիկի նկատմամբ հարձակման փորձ է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
926 դիտում
16:27 28-12-2014
Վենեսուելայում թալանել են 300 զբոսաշրջիկի
Այս բաժնից
592 դիտում
20:00 22-10-2024
Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը․ հայտարարություն
589 դիտում
19:48 22-10-2024
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները
619 դիտում
19:35 22-10-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին