211652_close_icon
views-count5101 դիտում article-date 18:38 07-08-2015

Ինչ պատժի արժանացավ անչափահասին կուսությունից զրկած 21-ամյա երիտասարդը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 21-ամյա Սևակ Սևանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախ իր բարեկամուհուն պատկանող առանձնատանը, փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած Հ. Ո-ի նկատմամբ, իսկ այնուհետև ամուսնության նպատակով նա վերջինիս տարել է իր բնակարան, որտեղ փաստացի ամուսնական կյանք վարելով նրա հետ` փոխադարձ համաձայնությամբ շարունակել է պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարել Հ. Ոսկանյանի նկատմամբ: Վարդենիսի ընդհանուր իրվասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է` Սևակ Սևանյանին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքում և պատիժ նշանակել ազատազրկում 4 /չորս տարի/ ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Սևակ Սևանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 /երկու/տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր