Կոկոսը կոտրել մարդու գլխին. Հնդկաստանում յուրօրինակ արարողություն է կայացել. տեսանյութ
Հնդկական Թամիլ Նադու կոչվող գյուղում անցկացվել է կոկոսները մարդկանց գլխներին կոտրելու ավանդական արարողությունը: Ամեն տարի հազարավոր հավատացյալներ ժամանում են այստեղ, որպեսզի մասնակցեն այդ ցավոտ արարողությանը՝ այդպիսով տեղի աստվածներին արտահայտելով իրենց շնորհակալությունը և երկրպագությունը:
Վնասվածքներն իհարկե անխուսափելի են, սակայն հավատացյալները չեն սիրում դիմել բժիշկներին՝ վախենալով վիրավորել աստվածներին: