211652_close_icon
views-count13680 դիտում article-date 12:24 09-08-2015

Մերձմոսկվայում բախվել են ուղղաթիռն ու մասնավոր ինքնաթիռը եւ ընկել ջրամբարը. զոհերի թվում հայ կա. լուսանկարներ, տեսանյութ

Մերձմոսկվայում բախվել են «Робинсон-44» ուղղաթիռը եւ մասնավոր Cessna 206 ինքնաթիռը եւ ընկել Իստրինսկի ջրամբարը: Փրկարար ծառայության տվյալներով՝ զոհերի թիվը կարող է հասնել 9-ի. ինքնաթիռում եղել է 5, ուղղաթիռում՝ 4 ուղեւոր, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ: Այլ տվյալներով՝ մահացածները 7-ն են: LifeNews-ին հաջողվել է պարզել մահացածներից չորսի ինքնությունը՝ Վադիմ Բուխտիյարով՝ ուղղաթիռի օդաչուն (լուսանկարում), 12-ամյա Օֆելյա Գ., Լարիսա Մանուկյան եւ Էրիկ ունունով երիտասարդ: Փրկարարներին հաջողվել է ջրից հանել մեկ հոգու, որի վիճակը գնահատվում է ծանր: Հայտնի է, որ բախումը տեղի է ունեցել ջրամբարից մի քանի տասնյակ մետր բարձրության վրա: Փրկարարների խոսքով՝ վթարված ուղղաթիռն ու ինքնաթիռն անցել են ջրի տակ, մարդիկ կարող են արգելափակված լինել, եւ ողջ մնալու հավանականությունը փոքր է: Ականատեսների խոսքով՝ բախումից հետո 12-ամյա երեխա է ընկել ջուրը: Քաղաքացիները նրան անգիտակից վիճակում հանել են ափ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: ТАСС-ը գրում է, որ գտնվել է 8-ամյա տղայի դի: BBC-ի հաղորդմամբ էլ՝ արդեն ջրից դուրս է բերվել 4 դի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր