211652_close_icon
views-count1235 դիտում article-date 20:20 10-08-2015

Ստամբուլում սպանվել են պայթյուն կազմակերպելու գործով կասկածյալները

Ստամբուլում սպանվել են ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում կազմակերպածներից երկուսը: Պաշտոնապես չհաստատվեց, որ կատարվածը մահապարտի ձեռքի գործն է: Հիշեցնենք՝ այս գիշեր պայթեցվել էր երեք հարկանի շենք, որում տեղակայված է ոստիկանական բաժանմունք: Վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ ոստիկաններ: Պայթյունի հետեւանքով վնասվել են շենքի հարեւանությամբ կայանված երկու տասնյակ ավտոմեքենաներ: Որոշ տվյալներով՝ կատարվածը Թուրքիայի եւ քրդերի միջեւ սրված հարաբերությունների հետեւանքն է:

Նմանատիպ նյութեր