Ռահիմ Ստերլինգի Mercedes-ը վթարի է ենթարկվել
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը հերթական անգամ տհաճ միջադեպի մեջ է հայտնվել:
Ֆուտբոլիստի 125 հազար ֆունտ արժողությամբ Mercedes-ը Լոնդոնում վթարի է ենթարկվել:
Մեքենայի դիմացի նստարանին հայտնաբերել են թմրագազի փոքր բալոններ: Ստերլինգի գործակալը հայտարարել է, որ վթարի պահին իր հաճախորդը մեքենայի մեջ չի եղել, քանի որ այն տվել էր ընկերոջը:
Նշենք, որ նախկինում էլ Ստերլինգին մի քանի անգամ լուսանկարել են թմրագազ օգտագործելիս: