Երևանում կայնաալիք հոկեյի IV դիվիզիոնի ԱԱ-2025-ի պաշտոնական խորհրդանիշը հայկական գամփռն է
Գամփռը Հայաստանում 2025 թվականին կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական խորհրդանիշն է: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հոկեյի ֆեդերացիայից՝ ընդգծելով, որ փորձագիտական ժյուրին լավագույնը ճանաչեց հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։
«Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է բոլոր եղանակային պայմաններում:
Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն դարձել է հայ ազգի յուրահատուկ խորհրդանիշն: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ գամփռը կատարյալ թալիսման է՝ Հայաստանը ներկայացնելու տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում»,- ներկայացնելով իր աշխատանքը՝ նշել է Էլլա Ամատունին:
Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը կկայանա ապրիլի 13-ից 19-ը՝ Երևանում: