211652_close_icon
views-count3274 դիտում article-date 09:45 11-08-2015

Գավառի և Գյումրիի մանկատան 19 երեխա Թբիլիսիում պատրաստվում են «Բարսելոնա»-«Սևիլյա» խաղին. լուսանկարներ

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Բարսելոնա»-«Սևիլյա» հանդիպումից առաջ, որը տեղի է ունենալու այսօր, Թբիլիսիում հազարավոր երեխաներ, ինչպես նաև իսպանական երկու թիմերի ֆուտբոլիստները [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/10/61480/]կենդանի շղթա[/url] են կազմելու: Այդ ակցիային մանակցելու են նաև և Գյումրիի մանկատներում ապրող 19 երեխաներ, որ Թբիլիսի են մեկնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Մեր երեխաները երեկ վերջին փորձերն են արել Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում, ինչպես նաև հանգիստը անցկացրել Վրաստանի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: Կարծում ենք, ՀՖՖ-ի աջակցությամբ Թբիլիսի մեկնած մանկատան երեխաները անմոռանալի տպավորություններով կվերադառնան այնտեղից: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Սևիլյա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր