9028 դիտում
08:41 12-08-2015
ՊՆ-ն նվիրած անվանական զենքը և մյուս անվանական նվերները հետ չի պահանջել. Անդրանիկ Նիկողոսյան. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Անդրանիկ Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրած անվանական զենքը:
Հովհաննիսյանն ասել է, թե ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկոդոսյանին Սեյրան Օհանյանի կողմից շնորհված «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները հետ վերցնելու ընթացակարգ գոյություն չունի: Ինքը Նիկողոսյանը, «Հժ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՊՆ-ն իրեն նվիրած անվանական զենքը և մյուս անվանական նվերները հետ չի պահանջել, և դրանք գտնվում են իր մոտ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի պահանջին Նիկողոսյանից հետ վերցնել Աժ-ի շնորհած բարձրագույն պարգևը Աժ պատվո մեդալը Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին արած հայտարարության համար, Նիկոդոսյանն ասել է, թե ավելի հեշտ է Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան իրենից իր ստացած պարգևները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը