211652_close_icon
views-count1661 դիտում article-date 10:32 12-08-2015

Երիտասարդությունն է օրուգիշեր պահում մեր սահմանը. այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի շնորհավորանքը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ «Երիտասարդությունը միշտ ավելի լավն է։ Ինձ համար սա աքսիոմա է, ու ոչ ոք հակառակն ինձ համոզել չի կարող։ Հայրեր ու որդիներ հավերժական խնդիրն էլ բխում է միայն ավագների՝ որդիներին ավելի լավը տեսնելու և կրտսերների՝ ավելիին հասնելու մղումից։ Ու այդ հակադրությունն էլ հենց հանրային կյանքի շարժիչ ուժն է, զարգացման պայման:  Երիտասարդությունն օրուգիշեր պահում է մեր սահմանը, զարգացնում տնտեսությունը, տարբեր ոլորտներում առաջարկում նորագույն լուծումներ, պայքարում փոփոխությունների համար։ Երիտասարդությունը առողջության, առաջադիմության, թարմության, արագության, հնարամտության խորհրդանիշն Եվ այսօր շնորհավորանքներս եմ հղում հասարակության ամենակարող ու հզոր այս ուժին՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Նայեք միշտ առաջ, գնացեք ձեր նպատակների հետևից, եղեք վճռական ու անկոտրում»,- ասված է Կարեն Ավագյանի շնորհավորական ուղերձում։

Նմանատիպ նյութեր