2611 դիտում
08:21 13-08-2015
ԼՂՀ-ում երեխաների թիվը աճում է և մեծ թվով ուսուցիչների անհրաժեշտություն է զգացվում. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «ԼՂՀ դպրոցներում մեծ թվով ուսուցիչների անհրաժեշտություն է զգացվում։ Թափուր տեղերը համալրելու նպատակով հայտարարությունները տեղադրված են ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կայք էջում։
Մեր մոտավոր հաշվարկները ցույց տվեցին, որ ընդհանուր առմամբ պահանջվում է 250-270 մանկավարժ։
ԼՂՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Էդիկ Գրիգորյանը մեր թղթակցի հետ զրույցում նկատել է, որ ամեն տարի մոտավորապես նույնքան թափուր տեղեր են լինում։ Բայցև վստահեցրել է, որ առկա պատկերի պատճառը այդքան էլ այդ թափուր տեղերը համալրելու դժվարությունները չեն։ «Երեխաների թիվը աճում է, դասարան է ավելանում, մարդը տեղափոխվում է այլ տեղ։ Հետո՝ մենք խիստ հետևողական ենք, որ կենսաթոշակի տարիքի ուսուցիչներին փոխարինելու գան երիտասարդ կադրերը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
886 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
919 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1768 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»