211652_close_icon
views-count2227 դիտում article-date 09:32 13-08-2015

ՀՀ և ՌԴ իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժն այստեղ կկրի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Գյումրիի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են հանգել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու երկրների իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժն այստեղ կկրի: Բայց նա կպահվի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվողկալանավայրում. Այսինքն՝ Հայաստանի ներսում, բայց՝ ՌԴ տարածքում: Ի դեպ, երեկ ՌԴ ռազմաբազայի կայազորային դատարանում սկսվեց և ավարտվեց Վալերի Պերմյակովի դասալքության դրվագով դատավարությունը: Պերմյակովն այդ դրվագով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Իսկ սպանության դրվագով դատավարությունը տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ենթադրվում է, որ այն ևս կարճ կտևի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր