3738 դիտում
09:00 14-08-2015
Նոր Կյանք համայնքի դպրոցի տնօրենին Աշոտյանը հեռացրել է պաշտոնից. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-գրում է «Ժողովուրդ» թերթը ու հիշեցնում.
«Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին այս դպրոցի ուսուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի դիմաց եւ դպրոցում առկա խախտումների մասին էին բարձրաձայնում:
ԿԳ նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տնօրենի ազատման լուրը: «Ստացված բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հիմք ընդունելով ՀՀ կրթության պետական տեսուչների կողմից տրամադրված տեղեկանքում արձանագրված փաստերը, նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրվել է հրաման, որով դադարեցվել են Արարատի մարզի «Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանի լիազորությունները, քանզի վերջինս ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար վերապատրաստվելու եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար ներկայացրել է փաստաթղթեր, որոնցում առկա են կեղծ տվյալներ»- ասաց Եգանյանը»:
Նմանատիպ նյութեր
10867 դիտում
00:03 14-01-2017
Բարսելոնան» հեռացրել է իր տնօրենին Մեսիի մասին մեկնաբանությունից հետո
31890 դիտում
10:25 10-12-2017
«Չորս կյանք» գիրքը Բուկինիստում է. «Չորս կյանք»-ը մաքուր և թրթռուն սիրո նվագի բյուրեղացումն է։ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»