211652_close_icon
views-count9680 դիտում article-date 09:20 14-08-2015

Պատգամավորի ողջ ունեցվածքը կալանքի տակ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը դատարանի կողմից սնանկ ճանաչվեց, դա դեռ չի նշանակում, որ նրա անձի շուրջ դատական վեճերը դադարել են: Պատգամավորի դեմ հերթական հայցն է ներկայացվել: Գարիկ Գալեյան անունով հայցվորը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պնդելով, որ Սպարտակ Մելիքյանը պայմանագրային ինչ-որ պարտավորություններ չի կատարել, և դատարանից պահանջել է մինչև իրենց վեճի քննությունը կալանք դնել պատգամավորին և նրա հարազատներին պատկանող 13 անուն անշարժ գույքի վրա, որոնցից 9-ը գտնվում են Երևանում: Դատավոր Արիստակես Սիսակյանն էլ միջնորդությունը բավարարել է և գույքի վրա կալանք դրել: Նախկին ԺԱԿ նախագահի գրեթե ողջ ունեցվածքը կալանքի տակ է»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր