211652_close_icon
views-count2487 դիտում article-date 12:15 14-08-2015

Ամփոփ տեղեկատվություն «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքների վերաբերյալ (12.08.2015 թ. դրությամբ)

Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 12-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է 1819 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված: Բացի վերոգրյալից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 0,95 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 27,5 կգ կանեփի բույս: Առգրավվել է նաև 1 գազային ատրճանակ 26 փամփուշտներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր