10360 դիտում
16:10 14-08-2015
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հնարավորություն ընձեռեց 72 աշակերտների` իրենց հանգիստն անցկացնել Հանքավանի «Արագած» ճամբարում. ֆոտոշարք
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված վեցերորդ «Ամառային ճամբար» ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Արցախի թվով 72 աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում:
Ծրագիրը, որի շահառուներն են մասնավորապես սոցիալապես անապահով եւ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները, մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց անհատական, մտավոր, ֆիզիկական զարգացմանը:
Գեղատեսիլ բնության գրկում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից ժամանած թեքեյանցիներին, որոնք ութ օր շարունակ ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:
Հետաքրքիր ու բովանդակալից էր արշավը դեպի 13-րդ դարում հիմնադրված Տրդատավանք վանական համալիր: Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցություն ունեցան նաեւ գիտակների մրցույթին, սպորտային խաղերին, ճամբարի օլիմպիական խաղերին, «Ձեզ տեսնենք, աղջիկներ» եւ «Ձեզ տեսնենք, տղաներ» մրցութային ձեռնարկներին, ինչպես նաեւ ազգագրական երգերի ու պարերի փառատոնին: Լավագույն մասնակիցները խրախուսվեցին եւ պարգեւատրվեցին շնորհակալագրերով:
Հանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր` բոլոր չորս Թեքեյան դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին իրենց ելույթներով: Նրանք մյուս ճամբարականներին ներկայացրին իրենց քաղաքների ու դպրոցների պատմությունը, այս ամենը համեմելով երգ ու պարով, ասմունքով ու կատակներով:
Իսկ երեկոյան վառվեց հրաժեշտի խարույկը: Բաժանումը հուզիչ էր, լի արցունքներով եւ ջերմ խոսքերով. դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հոգատար «Արագածից», ուր իշխում են սերն ու բարությունը, ժպիտն ու ծիծաղը:
Հուսանք, որ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» ծրագիրը, որն աշակերտներին պարգեւում է անկրկնելի հանգիստ, անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ, կլինի հարատեւ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
994 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
973 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
910 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր