6447 դիտում
20:26 14-08-2017
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ 10-14 տարեկան թվով 67 աշակերտներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» ճամբարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Աջակցություն հայ դպրոցին» ծրագրի շրջանակում, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի եւ Արցախի Վ.Թեքեյան դպրոցների 10-14 տարեկան թվով 67 աշակերտներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» ճամբարում: Ճամբարի ծրագիրը շարունակական բնույթ է կրում եւ արդեն ութերորդ տարին է իրականացվում, նպաստելով մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը: Առայսօր ճամբարի ծրագիրն ընդգրկել է 545 մասնակից, եւ այս տարի եւս ծրագրի շահառու են դարձել մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների երեխաներ Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից:
Հանքավանի հրաշալի բնության գրկում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց թեքեյանցիներին, որոնք «Արագածում» ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:
Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցեցին ուսուցանող խաղերին, գիտակների մրցույթին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույց-բանավեճերին, սպորտային խաղերին, արշավներին, սովորեցին ժողովրդական երգեր ու պարեր: Մրցութային միջոցռումների լավագույն մասնակիցները պարգեւատրվեցին գավաթներով ու շնորհակալագրերով: Կազմակերպվեցին «Բանակի օր», «Արցախի օր», «Ազգային երգի, պարի օր» միջոցառումները, որոնցում ակնառու էր հայ դպրոցականի ազգային ոգին, հաղթանակի ցանկությունը:
Հանգստի վերջին օրը վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը: Բաժանումը հուզիչ էր` լի արցունքներով եւ ջերմ խոսքերով: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Արագածից», որն իրենց պարգեւեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ: Թեքեյանցիները հրաժեշտ տվեցին ճամբարին կրկին վերադառնալու ակնկալիքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
958 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
982 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»