211652_close_icon
views-count2801 դիտում article-date 09:43 15-08-2015

Իսլամիստ ահաբեկիչները հիվանդանոց են այրել և սպանել 22 հիվանդների

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները կրակի են մատնել Լիբիայի առափնյա Սիիրթ քաղաքի հիվանդանոցը՝ սպանելով այնտեղ բուժում ստացող 22 հիվանդների, փոխանցում է «Ալ-Վասաթ» թերթը: Տեղի աղբյուրները հայտնել են, որ ահաբեկիչները ներխուժել են բժշկական կենտրոն, զննել շենքը, այնուհետ սպանել 22 հիվանդների և հրդեհել հիվանդանոցը: DPA-ի փոխանցմամբ՝ սպանվածները եղել են ՒՊ-ին մրցակից հանդիսացող այլ իսլամիստական ահաբեկչական կազմակերպության անդամներ:

Նմանատիպ նյութեր