211652_close_icon
views-count1648 դիտում article-date 12:29 26-08-2015

Իսլամիստ ահաբեկիչները գնդակահարել են իրենց քննադատած լրագրողին

Իրաքի մամուլի ազատության կազմակերպությունը հայտնել է, որ «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները գնդակահարել են իրաքցի լրագրող Ադիլ Աս-Սայիղին, ում առևանգել էին ԻՊ-ի հասցեին քննադատական հայտարարություններ հնչեցնելու համար: Anadolu-ի փոխանցմամբ՝ կազմակերպության ներկայացուցիչ Դանիալ Քասիմը նշել է, որ լրագրողի դին հանձնվել է նրա ընտանիքին՝ պայմանով, որ թաղման արարողություն տեղի չի ունենա: Ավելի վաղ ԻՊ-ի նախազգուշացում էր արել, որ կսպանի բոլոր այն լրագրողներին, ովքեր հանդես կգան ահաբեկիչների դեմ հայտարարություններով: Մինչ օրս ԻՊ-ի կողմից սպանվել է 41 լրագրող:

Նմանատիպ նյութեր