211652_close_icon
views-count2585 դիտում article-date 08:10 18-08-2015

Օգոստոսի 21-ից մեր հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալիորեն՝ 5-6 աստիճանով կնվազի. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «Օգոստոսի 21-ից մեր հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալիորեն՝ 5-6 աստիճանով կնվազի։ Այս լուրը մեր թղթակցին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Երևանում օդի ջերմաստիճանը չի գերազանցի +34 աստիճանը։ Արդեն երեկ հանրապետության որոշ շրջաններում անձրև է տեղացել։ Չնայած նախորդ օրերի տևական բարձր ջերմաստիճանին. Երևանում շոգից մահացության դեպքեր չեն գրանցվել՝ ՀԺ–ին հայտնում են «Երևանի Շտապ բուժօգնություն» ծառայությունից։ Ջրային տնտեսության պետական կոմիտեն շարունակում է աշխատել գերծանրաբեռնված գրաֆիկով գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր