1641 դիտում
10:40 18-08-2015
Մշակույթի նախարարը գոնե 1000 դրամով մասնակցե՞լ է թատրոնի համազգային դրամահավաքին. «Առավոտ»
«Առավոտ»-ը գրում է. «Համազգային թատրոնի շենքի կառուցումը մնացել է համազգային դրամահավաքի հույսին: Բայց դատելով թատրոնի շենքում տեղադրված դրամահավաք-տուփի գումարների քանակից, շենքի հիմքի փոսն էլ դրանով չի փորվի: Թատրոնի կառուցման համար տարածք է հատկացվել Երևանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում, նախագիծը կա, բայց գումար պետական աջակցությամբ չկա ու չկա:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մի առիթով այս թատրոնի շենքի կառուցման մասին ասել էր՝ «Հույս միշտ էլ կա, այդ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է, սակայն կա առաջնահերթությունների խնդիր»:
Հանգանակության տուփում հիմնականում 1000 դրամանոցներ են: Հետաքրքիր է՝ միշտ հույս ունեցող նախարարը գոնե 1000 դրամով մասնակցե՞լ է թատրոնի համազգային դրամահավաքին… Եվ եթե նախարարի հույսն այդ 1000 դրամանոցներն են, այլ ոչ թե ֆինանսավորման այլ աղբյուրները, ապա Համազգայինի շենքը 10 տարի հետո էլ չի կառուցվի»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
916 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1765 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»